«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ՍԱԿՐԱՄԵՆՏՈՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐ Է ՎԱՎԵՐԱՑՐԵԼ

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատներում վավերացվել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւեր, որոնք Կալիֆոռնիայի նահանգում ապրիլի 24-ը հռչակում են Հայոց ցեղասպանության հիշատակման օր` կոչ ուղղելով ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահ Օբամային, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Որոշվել է նաեւ հատուկ ցուցատախտակներ տեղադրել Լոս Անջելեսի այն ուղու վրա, որով կարելի է հասնել Մոնթեբելլո քաղաքի Հայոց ցեղասպանության հուշարձան: Խորհրդարանում նաեւ բացվել է վերապրողների մասին պատմող լուսանկարների ցուցահանդես, որը կգործի մինչեւ ապրիլի 30-ը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4