«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ԲԱՔՈՒՆ` ՎՐԱՑ ԵՎ ՌՈՒՍ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ

Բաքվում հնարավոր է, որ տեղի ունենա Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այս հավանական հանդիպման Բաքվում անցկացնելու հնարավորության մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի ծառայությանը:

Ըստ այդմ, Ռուսիո եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդներն արդեն իսկ համաձայնություն են տվել մասնակցելու հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթաժողովին, որ տեղի կունենա ապրիլի 26-27-ին Բաքվում:

Վրաց եւ ռուս հոգեւորականները հանդիպել էին դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, կրկին Բաքվում, եւ դեռ այն ժամանակ հայտարարել, թե ցանկանում են շարունակել այդ շփումները:

Գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայոց կաթողիկոսը, սակայն Բաքու մեկնելու առնչությամբ դեռեւս պաշտոնական որեւէ տեղեկություն չի հրապարակվում: Սակայն իրազեկ աղբյուրները չեն բացառում, որ Գարեգին Բ կաթողիկոսը չի մերժի Ռուսաց պատրիարքի միջնորդությունը եւ կմեկնի Բաքու:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4