«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ԵՐԵՔ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 20:30

«Յունիբանկ»-ի «Ամիրյան» (ք. Երեւան, Ամիրյան 12), «Կոմիտաս» (ք. Երեւան, Կոմիտասի 15/2) եւ «Մալաթիա» (ք. Երեւան, Սեբաստիա 141) մասնաճյուղերը հաճախորդներին սկսել են սպասարկել ժամը 9:15-ից մինչեւ 20:30: Այդ կերպ բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին սպասարկվելու աշխատանքային օրվա ավարտից հետո:

«Յունիբանկ»-ը տարեկան սպասարկում է ավելի քան 1 մլն հաճախորդի` զբաղեցնելով առաջատար դիրքեր ֆիզիկական անձանց սպասարկման ծավալով: 2009 թ.-ի արդյունքներովՙ «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների եւ դրամական փոխանցումների գծով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման գծով երկրորդ դիրքերը:

Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 33 մասնաճյուղ, որից 14-ը տեղակայված են Երեւանում: Ռուսաստանում գործում է բանկի ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ բանկի մասնաճյուղային ցանցը միացված է տվյալների միասնական բազային եւ աշխատում է online ռեժիմում: Դրա շնորհիվ բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ, այդ թվում` «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ իրականացնել բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ սպասարկման սկզբնական հասցեից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4