Պատմական իրադարձություն. Անկարայի ռադիոյի բազմաձայն երգչախումբը, որը մասն է Թուրքիայի պետական ռադիոյի եւ հեռուստաընկերության, կատարել է հայկական մի ստեղծագործություն, Ստամբուլի հայազգի խմբավար Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Երգչախումբը ստեղծագործությունը կկատարի եւս մեկ անգամ Ստամբուլի հայկական եկեղեցում:
Ստամբուլի հայազգի խմբավար` Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Կոմիտասի «Կալի երգը»:
1970 թ.-ին հիմնադրված TRT-ն որոշել էր նշել իր 40-րդ տարեդարձը հրավիրելով` թե՛ Թուրքիայից, թե՛ արտասահմանից 40 տարբեր խմբավարների: Հրավիրվածներից մեկը Սուրբ Լուսավորիչ հայկական երգչախմբի խմբավարն էր: Այս երգչախումբը 80 տարի շարունակ գործում է Ստամբուլում: Յուրաքանչյուր խմբավար ազատ է եղել իր ընտրության մեջ, թե ինչ կուզենար կատարել: Մամիկոնյանն առաջարկել է TRT-ին, որ ինքը ցանկանում է մի հայկական ստեղծագործություն կատարել. «Երբ ես հեռախոսով ասացի,որ ցանկանում եմ հայկական ստեղծագործություն կատարել, հեռախոսի մյուս ծայրում մի քանի րոպե լռություն տիրեց, բայց իմ պահանջը ընդունվեց» պատմում է Մամիկոնյանը Hurriyet Daily News-ին եւ Economic Review- ին:
Մամիկոնյանը պատմում է, որ ինքը կասկածում էր, որ TRT-ի տնօրենությունը վերջին պահին կարծիքը կփոխի, բայց դա չպատահեց: Համերգի տեսագրությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին: Եվս առաջին անգամ, պատմության մեջ, ռադիոյի բազմաձայն երգչախմուբը Ստամբուլի Բեյօղլու շրջանի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում կկատարի «Կալի երգը»: Նախորդ տարիներին հայկական երգերի կատարումը TRT հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով արգելված էր: Անելով այդ առաջարկը Մամիկոնյանը առաջինն էր, որ հասավ պատմական պատասխանատվությանը իր երիտասարդ տարիքին:
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում TRT-ի տնօրենությանը, որ ընդունեց իմ առաջարկը: Թուրք եւ հայ երգահանները ստեղծել են ընդհանուր ստեղծագործություններ Օսմանյան ժամանակաշրջանում: Ինչու դա մենք չենք անում այսօր: Այո, դա միգուցե դժվար է, բայց ժամանակն է ասելու. «ամբողջ եռանդով առաջ» հանուն երկխոսության եւ խաղաղ ապագայի»: TRT-ի նախագիծը յուրաքանչյուր խմբավարի տրամադրել էր հինգ օր երգչախմբի հետ աշխատելու համար: Մամիկոնյանը 40 խմբավարների ամենաերիտասարդներից 13-րդն էր, ասւմ էր որ նախքան Անկարա գնալը ինքը շատ լարված է եղել «Իմ լարվածության պատճառը երաժշտական հոգսերն էին, որովհետեւ ես գտնվում էի ինձնից տարիքով մեծ խմբավարների շարքում»:
Մամիկոնյանին տրամադրել են փետրվարի առաջին հինգ օրերը: Երիտասարդ խմբավարը առաջին օրը հանդիպել է 28 հոգանոց երգչախմբի հետ եւ բացատրել, թե ինչու էր ինքն ընտրել հայկական երգ, հայ ազգային երգահան Կոմիտասի ստեղծագործություններից: Երգչախմբի եւ խմբավարի համար ժամանակը խիստ սահմանափակ էր: Մամիկոնյանը երգի հայերեն բառերը գրել է լատինական տառերով եւ բաժանել երգչախմբի անդամներին:
«Նրանք շատ ոգեշնչված էին ստեղծագործության կատարմամբ: Չնայած նրանք չէին հասկանում լեզուն, բայց ստեղծագործությունը շատ հեշտությամբ ընկալեցին: Արդյունքը հրաշալի էր, մենք իսկապես վայելեցինք այն: Եվ մենք խորը տխրություն ապրեցինք այն հինգ օրերից հետո հրաժեշտ տալուց»:
Մամիկոնյանը պատմում է, որ այդ ընթացքում խմբի անդամները ընդմիջումների ժամանակ մտքեր էին փոխանակում. «Մենք հիմնականում հայ-թուրքական հարաբերությունների մասին էինք խոսում», ասում է նա վերհիշելով մի հումորային պատմություն փորձերի ժամանակ. «Երգչախմբի անդամների մեջ էր զորացրված մի գնդապետ: Երբ նա մի բան հարցրեց ինձ, ես ակամայից ասացի նրան. «Yes sir»: երգչախմբի բոլոր անդմաները ծիծաղեցին: Ավելի ուշ գնդապետը եւ ես դարձանք ընկերներ»:
Մամիկոնյանը Ստամբուլում Սբ Լուսավորիչ հայկական 40 հոգանոց բազմաձայն երգչախմբի գլխավոր խմբավարն է: Երգչախումբը համերգ ունեցավ ապրիլի 10-ին Hagia Irene թանգարանում: Kalan music ընկերությունը վերջերս թուղարկեց երգչախմբի ձայներիզը: