Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականին նույնիսկ տան պատերը չօգնեցին B խմբի ուղեգիր նվաճելու եւ իրավունք ստանալու մասնակցելու 2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիադայի ընտրական մրցաշարին:
Նախնական փուլի 3 հանդիպումներում էլ հաղթելով մրցակիցներին (ՀԱՀՙ 9-2, ԿԺԴՀՙ 7-6, Մոնղոլիաՙ 15-0), եզրափակիչ խաղում հայ հոկեյիստները 2-րդ անգամ ուժերը չափեցին ԿԺԴՀ-ի հավաքականի հետ: Այս անգամ ցավոք մեր հոկեյիստներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան եւ պարտվեցին 2-5 հաշվով:
Այսպիսով, ԿԺԴՀ-ի հավաքականն իրավունք ստացավ հաջորդ տարի հանդես գալ B խմբում, իսկ մեր հոկեյիստները կրկին կմասնակցեն աշխարհի առաջնության C խմբի մրցաշարին: 3-րդ տեղը գրավեց Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը, որը 8-3 հաշվով պարտության մատնեց Մոնղոլիայի հոկեյիստներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ