Երեւանում երեք փուլով անցկացված մարզական բրիջի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 8 զույգեր: Հաղթող ճանաչվեց Արմեն Զելենկո-Աշոտ Քեշիշյան երկյակը: 2-րդ տեղը գրավեց Արթուր Անտոնյան-Լեւ Սեւյան զույգը, իսկ 3-րդ արդյունքը ցույց տվեցին բրիջի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Բալոյանն ու Գեւորգ Անտոնյանը: Վերջինս ընդամենը 2 տարի է զբաղվում բրիջով, ուստի 62-ամյա ավստրիահայի համար 3-րդ տեղը պետք է մեծ հաջողություն համարել:
Բրիջի հանրապետական ֆեդերացիան հիմնվել է 1991-ին եւ յուրաքանչյուր տարի անցկացնում է Հայաստանի առաջնություն: Շուտով կանցկացվի նաեւ մարզաձեւի թիմային առաջնությունը: Երկու մրցաշարերի արդյունքներից ելնելով կկազմավորվի բրիջի Հայաստանի հավաքականը: Մեր մարզիկները ցանկություն ունեն մասնակցելու հունիսին Բելգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, սակայն ֆինանսական միջոցներ առայժմ չկան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ