«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅՈՒՄ ՆԱԴԱԼՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 6-րդ տարին անընդմեջ դարձավ Մոնտե Կառլոյի թենիսի մրցաշարի հաղթողՙ եզրափակիչում 6-0, 6-1 հաշվով պարտության մատնելով իր հայրենակից Ֆեռնանդո Վերդասկոյին: 23-ամյա թենիսիստն իր կարիերայում 37-րդ տիտղոսը նվաճեց, որն առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: Նա 16 անգամ դարձել է «Masters» կարգի մրցաշարերի հաղթող:

Մոնտե Կառլոյում հանդես եկած Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարելով առաջին 3 փուլերի արգելքները, քառորդ եզրափակիչում 2-6, 3-6 հաշվով զիջել էր սերբ Նովակ Ջոկովիչին: Վերջինիս էլ կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր մղել իսպանացի Ֆեռնանդո Վերդասկոն (6-2, 6-2):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4