Հունաստանում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունում բավական հաջող ելույթներ ունեցան հայ սամբիստներըՙ նվաճելով 7 մեդալ: Առավել հաջող ելույթ ունեցավ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մհեր Կարապետյանը մինչեւ 75 կգ քաշայինների պայքարում հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի: Բրոնզե մեդալներով տուն վերադարձան Ալեքսանդր Բալայանը (56 կգ), Արեն Անտոնյանը (57 կգ), Արմեն Ադամյանը (68 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) եւ Արտյուշա Մկրտչյանը (գերծանր քաշ): Մրցաշարին մասնակցում էին 14 երկրների սամբիստներ: Առավել հաջող հանդես եկան ռուսաստանցի մարզիկներըՙ նվաճելով 19 մեդալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ