«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2010-04-20 | #71, 2010-04-21 | #72, 2010-04-22


BBC-Ն ՁԱԽՈՂՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋԱՆՔԵՐԸ

BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբՙ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը 10 կետից բաղկացած հրահանգների ցուցակ է պատրաստել` տարբեր երկրներում իր դեսպանների եւ ներկայացուցիչների համար: «Հրահանգում ասվում է, թե ինչպես պետք է արձագանքել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին, ինչես նաեւ խորհուրդ է տրվում թուրք դիվանագետներին` ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը», նշում է BBC-ն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Անկարայում BBC-ի թղթակից Ջոնաթան Հեթը նշել է. «Ամեն տարի Թուրքիան շատ ցավագին է վերաբերվում 1915-16-ին հայոց ջարդերը որպես Ցեղասպանություն որակելու հարցին: Ամեն տարի թուրքական կառավարությունը ահռելի գումարներ է ծախսում Վաշինգտոնում քաղաքական լոբբիինգ իրականացնելու համար: Սակայն այս տարի Թուրքիայի ջանքերը ձախողվեցին. Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի վերջո ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4