Ապրիլի 24-ին մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու են նաեւ Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես «Ազգ» օրաթերթին տեղեկացրեց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Նիկոլայ Քոչարյանը , տեղական հեռուստատեսություններով կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, իսկ ապրիլի 24-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման Լվովի մայր եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ կդրվի ծաղկեպսակ: «Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններ տեղի են ունենում տարվա մեջ մի քանի անգամ: Ապրիլի 24-ին նախատեսում ենք կազմակերպել համայնքի հավաք եւ երթ», ասաց Նիկոլայ Քոչարյանը:
Ա. Բ.