Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էսքիյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները գրանցել www.inhomage.com կայքում: Էսքիյանն այս կապակցությամբ նշել է. «Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ ես ամբողջ աշխարհի հայերին առաջարկում եմ բոլոր զոհերի անունները գրանցել www.inhomage.com հուշամատյանում: Սա բոլոր նրանց բարոյական պարտքն է, ովքեր հիշում են եւ կարող են տեղադրել մարդկության դեմ գործված հանցանքի զոհ դարձած իրենց ընտանիքների անդամների անունները»:
Նախաձեռնությունն անցկացվում է Շառլ Ազնավուրի հովանու ներքո: