Երեկ Հանրային պալատում ստորագրվեց «Հեռուստահեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքերի» խարտիան: Համաձայնագրի ստորագրմանը հայկական հեռուստաընկերություններից չէին միացել ԱԼՄ-ն, «Ա1+»-ը, «Արմենիան», «Արմնյուզը», TV5-ը, Հ2-ը: ԱԼՄ-ի տնօրեն Տիգրան Կարապետյանը , չստորագրելու իր որոշումը հիմնավորեց, որ «ինքը պարկեշտության համաձայնագիր չի ստորագրի անպարկեշտ կառույցների հետ, միեւնույնն է, ԱԼՄ-ն դիտում են ընտանիքներով», «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի խոսքերովՙ «սա հեռուստաընկերություններին «դնչկալ» հագցնելու փորձ է»: Իսկ համաձայնագիրը ստորագրած «Երկիր-Մեդիա»-ի տնօրեն Դավիթ Հակոբյանը նշեց. «Եթե մենք վերջապես խոսքից չանցնենք գործի, ապա այս ամենը անիմաստ է»:
Հ. Ա.