«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ԻՐԱՆԻ ԾՈՎՈՒԺԻ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՕՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ

Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին Ասոշիեյթեդ պրես գործակալության թղթակցին հայտնել է, որ ապրիլի 22-ին Օրմուզի նեղուցում սկսվել են իրանական ծովուժի ծավալուն զորավարժություններ: Սալամին չի մանրամասնել, թե ինչպիսի սցենարով են անցկացվում դրանք, սակայն նշել է, որ նպատակներից մեկն է Արեւմուտքին հիշեցնել Իրանի դերը Պարսից ծոցի երկրներից նեղուցով նավթի տարանցման կազմակերպման մեջ:

2008-ին Պարսից ծոցում բացվեց Իրանի ծովուժի չորրորդ ռազմակայանը: Ծովափի պաշտպանության ուժեղացումը Իրանի հակազդեցությունն է Արեմուտքի երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը: Այդ երկրների մի մասը չի բացառում Իրանի վրա հարձակվելու հնարավորությունը, եթե նա չհրաժարվի իր միջուկային ծրագրից:

Պարսից ծոցի երկրներից նավթի ու նավթամթերքների տեղափոխության գործում Օրմուզի նեղուցն ունի ռազմավարական նշանակություն. այնտեղով է անցնում արտահանման ծավալների մոտ 40 տոկոսը: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինըՙ ԱՄԷ-ին եւ Օմանի միջնատարածքին:

Իրանի զինվորական հրամանատարությունը քանիցս հայտարարել է, ռազմական հարձակման ենթարկվելու դեպքում իրանցիները նեղուցը փակելովՙ անմատչելի կդարձնեն Պարսից ծոցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4