«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԶԳՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարել է Ռալֆ Յիրիկյանը ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ժամանակ

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-իՙ մեզ տրամադրած մամուլի հաղորդագրությունից, ապրիլի 9-19 գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության կայացման եւ զարգացման ուղին է ներկայացրել ԱՄՆ-ումՙ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում եւ Լոս Անջելեսում:

«Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կարգավիճակը «Վիվասել-ՄՏՍ»-ի ուսերին զգալի պատասխանատվություն է դնում` ազգային ինքնության պահպանման ջանքերին աջակցության առումով: Յուրաքանչյուր հայի` աշխարհի որ անկյունում էլ լինի, մենք պետք է ասենք, թե որքան մեծ է մեր հայրենիքը եւ որքան մեծ է մեր պատասխանատվությունը դրա զարգացման եւ բարգավաճման գործում», ամերիկահայերի հետ հանդիպումների ժամանակ նշել է Ռալֆ Յիրիկյանը :

Հայկական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում ներկայացվել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենի եւ նրա թիմակիցների «Բիզնես, որն ունի առաքելություն» նախագիծը: «Հայաստանում մեկնարկած նախագիծը բերեց մեզ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների` ձեզ մոտ, մեր երկրում բարգավաճման հնարավորությունները ձեզ ներկայացնելու վճռականությամբ: «Վիվասել-ՄՏՍ»-ն վառ օրինակ է, որի հաջողություններն անհնարին են առանց հայ երիտասարդ նորավարտ մասնագետների եւ տաղանդավոր վարչական աշխատակիցների», ասել է ընկերության ղեկավարը Նյու Յուրքում:

Լոս Անջելեսում, դիմելով դարձյալ համալսարանական եւ դպրոցական լսարանին, Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Հայրենիքի մասին մեր պատկերացումները կազմվում են մեր ընկերության նվաճումներից դատելով: Եթե մենք կարողացանք իրագործել մեր նպատակները, ուրեմն կարող եք եւ դուք: Պետք չէ հարցնել, թե ի՞նչ է անում հայրենիքն ինձ համար, պետք է հարցնել` թե ես ի՞նչ եմ անում հայրենիքիս համար»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4