«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Համարի թողարկման օրըՙ Ապրիլի 24-ը կանխանշում է էջերի բովանդակությունը. հավելվածը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին:

Ապրիլի 24-ի խորհուրդը. Երվանդ Օտյանըՙ Օրը ազգային տոն հռչակելու գաղափարի ակունքներում:

Ցեղասպանության հիշողությունների վավերական պատմության երկու հրապարակում. Վերժինե Սվազլյանիՙ տպագրվելիք եռալեզու հուշ-վկայությունների գրքից հատված Չուգասզյան գերդաստանի վերածննդի ոդիսականի մասին: Հրապարակագիր Մարգո Ղուկասյանի «Անվերնագիր-1915-ի» անավարտ գրության «Դեպի անհայտություն» մասըՙ Դեր Զորի անապատներից հրաշքով փրկված Ալմաստ մայրիկի կյանքի պատմությունից:

Հաջորդ էջերում ներկայացված են Ցեղասպանության անդրադարձները հայ արվեստում. գրականություն, նկարչություն, երաժշտությունՙ ըստ Երվանդ Տեր-Խաչատրյանի, Շահեն Խաչատրյանի, Սվետլանա Սարգսյանի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4