Հայաստանցի 3 ձյուդոյիստներ են մասնակցում Վիեննայում մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը: Տատամի դուրս կգան Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ), Եվրոպայի նախկին չեմպիոն, աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության 1-ին փուլի հաղթող, հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ) եւ 2009-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ):
Մեր երկու ձյուդոյիստների մեկնարկը հաջող էր: Հովհաննես Դավթյանը պայքարից դուրս է մղել շվեդ ձյուդոյիստ Օլե Սունդստրյոմին եւ մոլդովացի Օկտավիան Նակուին: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Բեսլան Մուդրանովը:
Երկու հաղթանակով մեկնարկեց նաեւ Արմեն Նազարյանը: Առաջին գոտեմարտում Արմենը հաղթեց բուլղարացի Մարտին Իվանովին, ապա պարտության մատնեց վրացի Շալվա Կարդավային: Արմենի հաջորդ մրցակիցն իսպանացի Սուգոյ Ուրիարտեն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ