Մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց մեկնել անգլիական Բիրմինգհեմ քաղաք, որտեղ մեկնարկում է այդ մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը: Մեր մարզիկները մրցավայր են ուղեւորվել Երեւան-Լոնդոն չվերթով:
Մեծահասակների մրցումներում Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը, որը հանդես կգա օղակների վրա: Բազմամարտի ծրագրով երիտասարդական առաջնությունում մրցավեճի կբռնվեն Արթուր Դավթյանը եւ Վահան Վարդանյանը: Վերջինս կպայքարի նաեւ Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիադայի ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականի մարզիչն է Պավել Քարտաշյանը, պատվիրակության ղեկավարըՙ մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Զալիբեկյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ