Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան այսօր կկազմակերպի երթ դեպի Ծիծառնակաբերդ: Երթին կմասնակցեն ասոցիացիայի անդամ բոլոր կազմակերպությունների անդամները:
Նմանապես այսօր առավոտյան ժամը 10-ին Արմենական-ՌԱԿ երեւանյան եւ մայրաքաղաքի մերձակա ակումբների անդամները, երիտասարդների առաջնորդությամբ, կբարձրանան Ծիծեռնակաբերդի բարձունքը եւ ծաղկեպսակ կզետեղեն հավերժական կրակի մոտՙ հարգելով 1,5 մլն նահատակների հիշատակը: