«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


ՖՐԱՆՍԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Ֆրանսիայի նախագահը ծանոթացել է Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման գործընթացի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որի համաձայն Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման ընթացակարգը` դուրս չգալով հայ-թուրքական գործընթացից:

Նիկոլա Սարկոզիի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն, Ֆրանսիայի նախագահը ողջունում է հայկական պետության ղեկավարի կողմից` ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր հանձնառության վերահաստատումը` հակառակ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում կողմերի հանդիպած դժվարություններին:

Ֆրանսիան նաեւ,Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին հորդորել է պահպանել երկխոսությունը եւ կրկնապատկել ջանքերը` հիշյալ արձանագրությունների իրագործմանն արագորեն հասնելու համար, «ինչը նշանակալի նպաստ կբերի խաղաղությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4