«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


ՀԱՂԹԱԿԱՆ ՏՈՒՐ

Ֆրանսիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Միայն Ռուդոլֆ Գրիգորյանը պարտվեց, մյուս 5 շախմատիստները հաղթեցին:

Հերթական հաղթանակները տոնեցին Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ու Վալենտին Փամբուկչյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Ալաին Ֆայարդին եւ Քրիստոֆ Բուտոնին: Մեր շախմատիստները վաստակեցին 5 միավոր: Վարդան Չմշկյանը հաղթելով Բրունո Ֆրերեին, վաստակեց 4 միավոր: 3,5 միավոր ունի Կլոդ Ադամյանը, որը հաղթեց Մանուել դա Կոստային: Ալբերտ Լիսայանն էլ վաստակեց 3 միավորՙ պարտության մատնելով Կիրիլ Լիվետին:

Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ միանձնյա առաջատար դարձավ Նամիգ Ղուլիեւը, որը վաստակել է 6 միավոր: 5,5-ական միավորով նրան հետապնդում են Ալբերտո Դավիդը, Մաթեյ Կոռնետը, Անդրե Դիամանտը, Վլադիմիր Մալանյուկը, Ֆաբիեն Գուլեուքսը եւ Արգյադիպ Դասը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4