«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2010-04-23 | #74, 2010-04-24 | #75, 2010-04-27


ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԿԻԶԲ

Բավական արդյունավետ ստացվեց Սոֆիայում մեկնարկած շախմատի աշխարհի առաջնության Անանդ-Թոփալով մրցախաղի մեկնարկը: Առաջին տուրում սպիտակներով խաղացող Վեսելին Թոփալովն արդեն 30-րդ քայլին հաղթանակ տոնեց: Անանդը թույլ տվեց մրցակցին ձիու զոհաբերմամբ արագ կոմբինացիա ձեռնարկել եւ արագորեն պարտվեց: Նույնիսկ Թոփալովը պարտիայից հետո խոստովանել էր, որ ինքն էլ չհասկացավ, թե ինչպես հաղթեց: Իսկ Անանդը նշելով, որ մեկնարկն իր համար անհաջող էր, հույս էր հայտնել, որ հաջորդ պարտիայում կհաղթի: Եվ աշխարհի չեմպիոնը կատարեց խոստումը: Խաղալով սպիտակներով, նա կարողացավ առավելությունն իրացնել եւ 43-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: Այսպիսով, կայացած 2 տուրից հետո հաշիվը հավասար է: Հիշեցնենք, որ մրցամարտում 12 պարտիա կկայանա, իսկ հավասար արդյունքի դեպքում կնշանակվի լրացուցիչ մրցախաղ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4