Երեկ Ստրասբուրգումՙ ԵԽԽՎ-ի նստաշրջանում ելույթ ունենալիս, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է. «Ստալինի տոտալիտար ռեժիմից սովի են մատնվել ոչ միայն ուկրաինացիները, այլեւ ռուսները, բելառուսները, ղազախները: Այն վերաբերում է ամբողջ սովետական ժողովրդին, հետեւաբար սխալ եւ անարդարացի է Գոլոդոմորը վերագրել կոնկրետ ազգության»: Այսպիսով, Յանուկովիչը հերքել է նախկին նախագահ Յուշչենկոյի դիրքորոշումն այս հարցում: Հիշեցնենք, Յուշչենկոն նշում էր, որ Գոլոդոմորը ուկրաինացիների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է: