Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի հրամանագրերով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Մանուկյանը , որը նշանակվել է ՀՀ դեսպան Ուկրաինայում, նստավայրը` Կիեւ: Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը , ազատվելով զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՀՀ դեսպան Բելառուսում, նստավայրը` Մինսկ: Վերջինս նշանակվել է նաեւ ԱՊՀ-ի կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը համատեղության կարգով նշանակվել է ՀՀ դեսպան Ալբանիայում, նստավայրը` Աթենք: