Մոսկվայի դատարանը մասնակիորեն բավարարել է քաղաքապետ Յուրի Լուժկովի հայցն ընդդեմ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկու: Ժիրինովսկին հայտարարել էր, որ Մոսկվայի քաղաքապետարանում «կոռուպցիայի դրսեւորումներ կան»: Դատարանը որոշել է Լուժկովին բարոյական վնաս հասցնելու համար Ժիրինովսկուց գանձել 1 մլն ռուբլի (34 հազար դոլար), սակայն, միեւնույն ժամանակ, Ժիրինովսկին պարտավոր չէ հերքել իր հայտարարությունները:
Կոռուպցիան կա, բայց այդ մասին խոսել չի՞ կարելի: