«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՀՈՒՆԻՍԻՆ ԵԽԽՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ

ԵԽԽՎ-ում ապրիլի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը: ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի, Դավիթ Հարությունյանի ու Սամեդ Սեիդովի մասնակցությամբ հանդիպմանը քննարկումը վերաբերել է ղարաբաղյան հակամարտությանը:

Որոշվել է հաջորդ խորհրդակցությունն անցկացնել հունիսին, ընդլայնված ձեւաչափով` պատվիրակությունների մեկական ընդդիմադիր անդամի ընդգրկմամբ:

Մինչ այս հանդիպումը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովին վերաբերող հարցը դեռեւս գտնվում է խորհրդակցությունների փուլում: Քանի որ այս ենթահանձնաժողովի աշխատանքների մասին բաձրաձայնել էր ԵԽԽՎ ներկայիս նախագահ Չավուշօղլուն , հավելմամբ, թե ղեկավարելու է ենթահանձնաժողովի աշխատանքները, Դավիթ Հարությունյանը ղեկավարի մասով նշել է, որ այդ հարցին ավելի ուշ կանդրադառնան:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4