«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ԱՆԱՆԴԸ ՀԱՇՎԻ ՄԵՋ ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ

Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն անհաջող մեկնարկից հետո կարողացավ շատ շուտ ուշքի գալ եւ առաջ անցնել հաշվի մեջ: Մրցամարտի 4-րդ պարտիայում հնդիկ գրոսմայստերը սպիտակներով 2-րդ հաղթանակը տոնեց: Թոփալովի համար ճակատագրական եղավ մրցակցի 23-րդ քայլը, երբ Անանդը ձիու զոհաբերման շնորհիվ լավ գրոհ կազմակերպելու հիանալի հնարավորություն ստացավ: Հաջորդ քայլերում նա առավելությունը մեծացրեց ու ստիպեց մրցակցին 32-րդ քայլին հանձնվել: Այսպիսով, Անանդը 2,5-1,5 հաշվով շահում է մրցախաղը: Հաջորդ պարտիան կկայանա այսօր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4