Ինչպես արդեն տեղեկացրել է մեր թերթը` ապրիլի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հրավերով մեկնեց Չինաստան` մասնակցելու «Շանհայ-էքսպո-2010» ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Շանհայում բացվել է Հայաստանի տաղավարը: Հայաստանի նախագահը շրջել է նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով: