«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎՐԱ ԻՐ ԿՆԻՔԸ ԹՈՂԵՑ 1915-Ը»

Նախորդ օրն Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ղեկավարությամբ գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը, CNN-Turk-ի վկայությամբ, շուրջ 6,5 ժամ է տեւել: Նիստի ավարտին Գյուլն առանձին ընդունել է վարչապետ Էրդողանին, գլխավոր շտաբի պետ Բաշբուղին եւ խորհրդի անդամ որոշ նախարարների: Նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» անցկացված նախագահական ընտրություններին, տարածաշրջանին, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ:

Նիստի ավարտին խորհրդի քարտուղարությունը տարածել է հաղորդագրություն: Ըստ դրա, նիստում քննարկվել են «որոշ երկրների 1915-ի իրադարձություններին առնչվող հայտարարությունները», ինչպես նաեւՙ Թուրքիայի ձեռնարկումները: Նիստում միաժամանակ ընդգծվել է, որ «հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ պատմությունը կարելի է գնահատել անվիճելի ապացույցների եւ հավաստի փաստաթղթերի հենքում, առանց կանխակալ հետեւությունների, անկողմնակալ եւ գիտական մոտեցումով»: Միաժամանակ ընդհանուր գնահատական է տրվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, դրա շրջանակում մատնացույց են արվել Կովկասի ողջ տարածքում կայունության եւ համագործակցության հաստատման կարեւորությունն ու այդ ուղղությամբ ջանքերը շարունակելու Թուրքիայի վճռականությունը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4