Ինչպես տեղեկացնում է «Ջորջիա օնլայն» կայքը, Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի մատակարարումը կվերականգնվի 2-3 օրից: Ինչպես երեկ տեղեկացրել էր «Ազգը» , գազամատակարարումը կասեցվել է Վրաստանի լեռնային շրջաններից մեկում` Կոբի-Գուսաուրիում առաջացած սողանքի հետեւանքով: Երեկվա դրությամբ Վրաստանի Գազի եւ նավթի ընկերության աշխատակիցները կատարում են վթարի վերացման աշխատանքներ: