Հայաստան-սփյուռք գործակցության եւ հարաբերությունների ամրապնդման նպատակով սփյուռքի նախարարությունը հրատարակել է ձեռնարկ այլ պետություններում բնակվող հայերի համար: Նպատակն է գիտելիքներ եւ տեղեկատվություն ապահովել օտար երկրներում բնակվող հայերին` հնարավորություն տալով նրանց մասնակցելու եւ ներդրում ունենալու հայրենիքի զարգացման գործընթացներում, աջակցել հայրենիքի հետ կապի պահպանմանն ու խթանել նրանց հայրենադարձությունը:
Ձեռնարկը մատչելի կերպով վերլուծում է այն իրավական ակտերը, որոնք պարունակում են օգտակար տեղեկություններ սփյուռքահայերի վերադարձի, այստեղ վերահաստատման, ՀՀ-ում ապրող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին:
Գրքում առանձին գլուխներով ներկայացված են հանրապետությունում ազգությամբ հայ օտարերկրացիների իրավունքներն ու պարտականությունները, հայերի իրավունքներն արտասահմանում, ՀՀ-ում քաղաքացիության ճանաչումը, զինապարտության կարգավորումը, կենսաթոշակ, սոցիալական նպաստներ ստանալու, կրթության եւ սեփականության իրավունքները, աշխատանքային գործունեությունն ու մաքսային արտոնությունները:
Հ. Հ.