«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 4-րդ տուրում վերջապես հաջողությունն ուղեկցեց Լիլիթ Մկրտչյանին, որը սեւերով անդրանիկ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Ժաո Քսյուի նկատմամբ: Իսկ ահա Էլինա Դանիելյանը շարունակեց անհաջող ելույթներըՙ կրելով 3-րդ պարտությունը: Էլինան զիջեց Պիա Կրամլինգին: Էլինան կես միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Իսկ Լիլիթը մի փոքր բարելավեց իր վիճակը: Նա 2 միավորով Կովանովայի, Կոներուի, Յիլդիզի, Յիֆանի եւ Չենի հետ բաժանում է 4-9-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարի դիրքն ամրապնդեց Տատյանա Կոսինցեւան, որը հաղթելով Մոնգոնտուլին, վաստակեց 3,5 միավոր: Նրանից կես միավոր պակաս է վաստակել Նանա Ջագնիձեն, որը հաղթեց Բեթյուլ Յիլդիզին: 2,5 միավոր ունի Պիա Կրամլինգը: Յիֆանը հաղթեց Ժու Չենին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Կովանովայի եւ Կոներուի մրցավեճում:

5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն միմյանց հետ: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում նաեւ առաջատարներիՙ Կոսինցեւայի եւ Ձագնիձեի մրցավեճը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4