Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը հայաստանցի բռնցքամարտիկների համար ժամկետից շուտ ավարտվեց: Մեր վերջին պատվիրակըՙ Հրայր Մաթեւոսյանը մինչեւ 60 կգ քաշային կարգում չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը, ինչը նրան նվազագույնը բրոնզե մեդալ կապահովեր ու Սինգապուրում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիադայի ուղեգիր կտար: Սակայն Հրայրը 2-7 հաշվով զիջեց Գերմանիան ներկայացնող Թոմաս Վահրենհոլտին ու դուրս մնաց հետագա պայքարից: Հիշեցնենք, որ Բաքվում հանդես եկան հայաստանցի 6 բռնցքամարտիկներ, որոնցից լավագույնը Հրայր Մաթեւոսյանի ելույթն էր, որը 3 հաղթանակ տոնեց:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ