- Պարոն Քոչարյան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը մի շարք պնդումներ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արդյոք հիմնավորվա՞ծ են այդ պնդումները:
- Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջը: