«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Գերմանիայի մարդու իրավունքների նորանշանակ հանձնակատար Մարկուս Լյոնինգը (Ազատ դեմոկրատական կուսակցություն) մայիսի 4-ին «Դեր թագեսշպիգել»-ին տված հարցազրույցում մանրամասնում է իր ուշադրության առանցքում գտնվող խնդիրներըՙ պայքար մահապատժի դեմ եւ մամուլի ազատության համար:

«Բոլոր ազատությունների մայրը մամուլի եւ կարծիքի ազատությունն է: Որտեղ անհատն իրավունք ունի ազատ արտահայտվելու, որտեղ լրագրողներն ազատ են իրենց հրապարակումներում, այնտեղ բռնակալները երկար չեն մնում», ասել է հանձնակատարը եւ օրինակ բերել. «Հարավային Կովկասի հանրապետություններըՙ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, մամուլի ազատության խնդիրն ունեն, բայց ուզում են ԵՄ-ի հետ սերտորեն համագործակցել: Մենք պիտի այդ համագործակցությունը պայմանավորենք նրանով, որ նրանք երաշխավորեն մամուլի ազատությունը», ասել է ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատարը:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4