Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հայոց թեմեր:
Այցի ընթացքում Փարիզում եւ Լոնդոնում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդների, թեմական կառույցների ներկայացուցիչների եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: