Մեր հայրենակից Անուշ Էլբակյանի «Իմ Էյֆելը» լուսանկարը ճանաչվեց 1Օ-րդ փուլի հաղթող Ռուսաստանի Դաշնության «Իզվեստիա» հանրահայտ օրաթերթի կողմից անցկացրած մրցույթում: Մրցույթը անցկացվում էր 1Օ փուլով եւ ամեն փուլ ուներ իր հաղթողը:
Բոլորովին վերջերս Անուշ Էլբակյանը ճանաչվեց հաղթող նաեւ Երեւանում կազմակերպված ցուցահանդեսում, որ կազմակերպել էր Elwood, NDP Group եւ Altro կազմակերպությունները: Այս անգամ ներկայացված էին Անուշի 14 լուսանկարներ: 19-ամյա Անուշը ստացել է հրավեր մասնակցելու Էդինբուրգում (Անգլիա) կայանալիք ամենամյա ցուցահանդեսին իր լավագույն 10 լուսանկարներով: Նա կմասնակցի նաեւ GPG ամերիկյան ամսագրի մրցույթում (Նյու-Յորք), որը նվիրված է լինելու Ֆրանսիացի հանրաճանաչ լուսանկարիչ Կարտիե-Բրեսսոն Անրիին (Henri Cartier-Bresson): Այժմ Անուշը աշխատում է «Աշխարհը եւ Հայերը» շարքը ստեղծելու համար: Եվ ուրախալին այն է, որ շուտով Երեւանում կազմակերպվելու է Անուշ Էլբակյանի անհատական ցուցահանդեսը, որի առաջարկը նա արդեն ստացել է: