Հայաստանի ԿԳ նախարարության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը այսօրվանից մինչեւ մայիսի 9 կազմակերպում են «Գիտության զարգացման հիմնահարցերը ՀՀ-ում» գիտաժողովը: Գիտաժողովին հրավիրված են ոլորտին առնչվող կառավարական մարմինների, ԳԱԱ-ի, գիտատեխնիկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վաղը զեկուցումներ կլինեն գիտության զարգացման ռազմավարության, գիտության ֆինանսավորման նոր կարգի մասին: Ընդհանրապես սպասվում են քննարկումներ` գիտության զարգացման ներկայի եւ հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաեւ Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը` օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների եւ այլ խնդիրների առումով: