Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրը հաջող էր Լիլիթ Մկրտչյանի համար, որը սեւերով պարտության մատնեց Բաիրա Կովանովային: Դա Լիլիթի 2-րդ հաղթանակն էր մրցաշարում: Առաջինը նա տոնել էր 4-րդ տուրում Քսյուի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Լիլիթը 4 միավորով Համփի Կոներուի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:
Իսկ ահա Էլինա Դանիելյանին ոչ մի կերպ չի հաջողվում խուսափել վերջին տեղից: Էլինան սեւերով հաշտություն կնքեց Ժու Չենի հետ: Դանիելյանի հաշվին գրանցված է 1,5 միավոր: 11-րդ տեղում ընթացող Բեթյուլ Յիլդիզը վաստակել է 2,5 միավոր:
Առաջատարըՙ Տատյանա Կոսինցեւան վաստակեց 6,5 միավոր: Նա հաշտություն կնքեց թուրք Յիլդիզի հետ: 5-ական միավորով Կոսինցեւային հետապնդում են Նանա Ձագնիձեն, Պիա Կրամլինգը, Հոու Յիֆանը եւ Ժու Չենը: Ձագնիձեն հաղթեց Յիֆանին, Քսյուն առավելության հասավ Մոնգոնտուլի նկատմամբ, Կոներու-Կրամլինգ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ