ԱՄՆ-ում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն իր հերթական մենամարտն առաջին միջին քաշային կարգում կանցկացնի հունիսի 5-ին: Ամերիկյան Բրոնկս քաղաքում նա կմրցի ամերիկացի Ջո Գրինի հետ: Վերջինս 24 տարեկան է եւ առայժմ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունիՙ հաղթելով բոլոր 22 մենամարտերում:
Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանը ծնվել է Աբովյանում: Մայիսի 1-ին կլրանա նրա 24-ամյակը: Մարտիրոսյանն էլ առայժմ պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է: Նա հաղթել է բոլոր 27 մենամարտերում, որոնցից 17-ըՙ ժամկետից շուտ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ