«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳ

Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը մայիսի 6-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը :

Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում:

«Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, եւ Հայաստանը բոլոր հիմքերն ունի ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլեւ էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի: Եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր երկու ուղղությամբ է զարգանում` էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի եւ էլեկտրաէներգիայի արտադրության խնայողության արդյունավետ ռեժիմների սահմանման միջոցով: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ», ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը եւ մինչեւ հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4