«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՓՈՔՐ ԱՃԻ ՄԻՏՈՒՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Շարունակում են ավելանալ հիպոթեկային գործարքները

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2010-ի մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14951 գործարք, ինչը 11,4 տոկոսով բարձր է փետրվարի եւ 30,4 տոկոսովՙ 2009-ի մարտի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 18,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատՙ 35,7 տոկոսով: 3940 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 81,1 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 63,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2010-ի փետրվարի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում մարտին աճել է 21,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատՙ 35,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ աճել ենՙ 1,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մարտ 2009 թ.Միջին գները (դրամ) մարտ 2010 թ.Միջին գները (դրամ) փետրվար 2010 թ.
Կենտրոն515600469200469200
Արաբկիր388400380000370800
Քանաքեռ-Զեյթուն299100286100281200
Նոր Նորք258600237600234400
Ավան256700239300235700
Էրեբունի271500251400246500
Շենգավիթ264700252200247300
Դավթաշեն279200274000269000
Աջափնյակ254700240500240500
Մալաթիա-Սեբաստիա245100240300235000
Նուբարաշեն154700144300143500
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)289800274100270300

Մարզերում, բացառությամբ Երեւանի, մարտին վաճառվել են 367 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ աճել է 19,5 տոկոսով, իսկ 2009-ի մարտի համեմատՙ 69,1 տոկոսով: Բնակարանների միջին գները փետրվարի համեմատ աճել են 0,8 տոկոսով:

Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 160 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 158 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 142 հազար դրամ, Գորիսըՙ 139 հազար դրամ, Իջեւանը ՙ 138 հազար դրամ, Մասիսըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2010-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 425 գործարք, որից 116-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2010-ի փետրվարի համեմատ աճել է 56,8 տոկոսով, իսկ մարզերումՙ 4 տոկոսով: 2009-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 2,1 անգամ, իսկ մարզերում միասին վերցրածՙ 47,8 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի մարտին փետրվարի համեմատ աճել են 1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մարտ 2009 թ.Միջին գները (դրամ) մարտ 2010 թ.Միջին գները (դրամ) փետրվար 2010 թ.
Կենտրոն540000486300485300
Արաբկիր432700386000379400
Քանաքեռ Զեյթուն332500291100288700
Նորք Մարաշ327100285300284500
Ավան299500243300238500
Էրեբունի305900255700251700
Շենգավիթ300000255200251500
Դավթաշեն328700280500277500
Աջափնյակ294300246500243800
Մալաթիա-Սեբաստիա289800244500242300
Նուբարաշեն175300147700147500
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)329600283800281000

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ նույնպես աճել են 1 տոկոսով, իսկ ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 307 հազար դրամ: Այս ցուցանիշով Ծաղկաձորը զիջում է միայն Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր շրջաններին: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 168 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է որտեղ 1 քմ-ն կազմել է 166 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 148 հազար դրամ, Գորիսը 144 հազար դրամ, Իջեւանըՙ 142 հազար դրամ, Նոր Հաճընը 135 հազար դրամ, Եղվարդըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2010-ի մարտին 2009-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 28,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 12,3 տոկոսով:

2010-ի մարտին 2010-ի փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 14 տոկոսով, իսկ 2009-ի մարտի համեմատ նվազել` 10,8 տոկոսով:

Մարտին իրականացվել են հիպոթեկային գրավադրման 161 գործարքներ, որից 118-ը` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 78,3 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 15,5 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2010-ի փետրվարի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 50,5 տոկոսով, ընդ որում Երեւանում` 49,4 տոկոսով, իսկ մարզերում` 53,6 տոկոսով: 2009-ի մարտի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 4,5 անգամ, ընդ որում, Երեւանում` 3,8 անգամ, մարզերում` 8,6 անգամ:

Այսպիսով, 2010-ի մարտին պահպանվել է անշարժ գույքի գների վերջին մի քանի ամսիներին արձանագրվող ամսական փոքր աճը: Այս միտումը, ինչպես նշել էինք նախկինում, հավանաբար, դեռ կշարունակվի առաջիկա ամիսներին: Պահպանվում են նաեւ ընդհանուր գործարքների թվի զգալի աճի տեմպը եւ հիպոթեկային վարկավորման գործարքների նույնպես զգալի աճի միտումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4