«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՏԻՏՂՈՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Առաջին թեթեւ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող գյումրեցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լյովա Կիրակոսյանը իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի մայիսի 29-ին ֆրանսիական Թուլոն քաղաքում, որտեղ ներկայումս բնակվում է: 36-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի բելգիացի Էրմանո Ֆեգատիլին: Վերջինս 25 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 26 մենամարտ, որից 22-ում հաղթել է, 4-ում պարտվել:

Լյովա Կիրակոսյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1999-ին: Նա իր մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է Եվրոպայում: Նրա մրցակիցների թվում եղել են անվանի բռնցքամարտիկներ Խուան Ուրանգոն եւ Սերգեյ Գուլյակեւիչը: Պրոֆեսիոնալ ռինգում Կիրակոսյանը 37 մենամարտ է անցկացրել, որից 32-ում հաղթել է, 5-ումՙ պարտվել: Այդ մենամարտերից 22-ը նա ավարտել է ժամկետից շուտ: Վերջին մենամարտը Կիրակոսյանն անցկացրել է փետրվարի 19-ին անգլիացի Սկոտ Լոուտոնի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթել է 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4