«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2010-05-06 | #83, 2010-05-07 | #84, 2010-05-08


ԴԵՆԻ ԹԱՐՔԱՆՅԱՆՙ ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏՈՒՄ

Կալիֆոռնիայի 35-րդ կառավարիչ Ջորջ Դոքմեջյանը եւ ճանաչված փաստաբան Մարկ Կիրակոսը ստորագրել են համատեղ հայտարարություն (որի մեկ օրինակը հասցեագրել են մեր խմբագրությանը), որով կոչ են անում ամերիկահայերին հունիսի 8-ին կայանալիք Մ. Նահանգների Սենատի ընտրություններին քվեարկել հօգուտ Նեւադայից առաջադրված թեկնածու Դեննի Թարքանյանի:

«Հայոց ցեղասպանության ճանաչման կամ որեւէ հայկական հարցի դրական լուծմանը հասնելու համար մենք Սենատում ամերիկահայի ձայնի կարիքն ունենք: Այդ ձայնը հնչեցնողը կարող է լինել Դեննի Թարքանյանը», նշված է հայտարարության մեջ:

Դեննին բասկետբոլի մրցավար Ջերրի Թարքանյանի զավակն է: Մեծացել է հայկական մթնոլորտում, նախՙ Ֆրեզնոյում, ապաՙ Լաս Վեգասում: Մասնագիտությամբ իրավաբան է եւ օրինակելի գործարար: Ուսանելու տարիներին առաջատար դեր է կատարել Նեւադայի համալսարանի բասկետբոլի խմբում եւ դարձել իր ֆակուլտետի առաջին «Ռոդս գիտնականի» թեկնածուն: Ամուսնացած է, ունի երեք դուստր եւ մեկ որդի:

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ հայտարարությունը ստորագրողները յուրաքանչյուր ամերիկահայի կոչ են անում 28 դոլար նվիրատվությամբ մասնակցել Դեննի ընտրարշավին, որպեսզի նա կարողանա իր լավ ֆինանսավորված հակառակորդների դեմ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնել: Նեւադայում նրա աջակիցների թիվն արդեն իսկ ավելանում է օրեցօր:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4