«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2010-05-06 | #83, 2010-05-07 | #84, 2010-05-08


ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԵՐԻ ԱՆՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Կրթության եւ գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի եւ ԵրՃՇՊՀ-ի նախաձեռնած «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանում» գիտաժողովի հիմնական նպատակն էր անդրադառնալ ոլորտին առնչվող հիմնահարցերին, հեռանկարներին եւ զարգացման ռազմավարությանը:

Գիտաժողովի առաջին օրը նվիրված էր ոլորտում ֆինանսական նոր կարգերի քննարմանը, մշակվող ռազմավարությանը: Իր ելույթում Գիտության պետական կոմիտեի ղեկավար Կարեն Հայրապետյանը նկատեց, որ պահպանելով ֆինանսավորման բազմաձեւությունը` գիտության ոլորտում ֆինանսավորումը պետք է իրականացնել բացառապես մրցույթի կարգով եւ ծրագրային հիմնավորման սկզբունքներով: Նա առաջարկեց իրականացնել բազմաշերտ ֆինանսավորում` գիտակազմակերպչական եւ հիմնարար, կիրառական, հետազոտական ծրագրեր իրականացնող գիտական կազմակերպությունների եւ գիտակրթական ենթակառույցների պահպանման եւ զարգացման նպատակով, պայմանագրային, թեմատիկ ֆինանսավորումը վերածել իրական դրամաշնորհային համակարգի:

Ֆինանսավորման երկրորդ խումբը կոչված է գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակա ուղղություններում ապահովելու արդիական խնդիրների լուծում, որոնք կարող են հանգեցնել նոր գիտահետազոտությունների եւ գիտատեխնիկական մշակումների:

Ֆինանսավորման երրորդ խումբը նպատակային-ծրագրային է, որտեղ ընդգրկված թեմաներն առավել կիրառական բնույթ ունեն եւ նպատակաուղղված են պետության առաջադրած խնդիրների լուծմանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ, Ջերմուկ

Հ.Գ.- Գիտաժողովում քննարկվող գործարարական ու ֆինանսական նոր կարգերի վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք «Ազգ»-ի հաջորդ համարներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4