«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2010-05-06 | #83, 2010-05-07 | #84, 2010-05-08


ՈՉ-ՈՔԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱԽԻ ՇՆՈՐՀԻՎ

Անանդ-Թոփալով շախմատային մրցամարտի 9-րդ պարտիան երկարատեւ պայքարից հետո 83-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Անանդը հենց սկզբից փորձեց առավելություն ստանալ, իսկ Թոփալովը ողջ ուժերով պաշտպանվում էր: Սպիտակներով խաղացող Անանդը թագուհին փոխանակեց մրցակցի երկու նավակների հետ: Թեեւ առավելությանը, աշխարհի չեմպիոնին չհաջողվեց հասնել հաղթանակի: Թոփալովը վերջնախաղում հավերժական շախի միջոցով հասավ ոչ-ոքի արդյունքի:

Այսպիսով, 9 տուրից հետո հաշիվը հավասար էՙ 4,5-4,5: Մրցամարտի ավարտին մնաց 3 տուր, եթե իհարկե հարկ չլինի լրացուցիչ մրցախաղ նշանակել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4