«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2010-05-06 | #83, 2010-05-07 | #84, 2010-05-08


ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության պատասխանատու Նաթելա Հովասափյանից, երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հյուրընկալվեցին բուլղարահայ մարզական գործիչներ, ծանրամարտից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հերոս Նորայր Նուրիկյանը, բասկետբոլի նշանավոր մրցավար Արտեմնիկ Արաբաջյանը եւ Բուլղարիայի ու բալկանյան երկրների բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը:

Հայկական բադմինտոնն արդեն երկու տասնամյակ մեծ աջակցություն է ստանում Բ. Կասաբյանից: Նա ամեն տարի Հայաստանից մարզիկներ է հրավիրում Բուլղարիա` ուսումնամարզական հավաքների եւ ուղեկցում միջազգային մրցաշարերի: Հայրենասեր մասնագետին հայկական բադմինտոնում ունեցած մեծ ծառայությունների համար հանձնվեց ՀԱՕԿ-ի նախագահի շնորհակալագիր: ՀԱՕԿ-ի հավաստագրերով եւ «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով պարգեւատրվեցին Նորայր Նուրիկյանը եւ Արտեմնիկ Արաբաջյանը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին հայ համայնքի եւ Բուլղարիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հանձնվեցին հուշանվերներ:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից հյուրերին ողջունեց եւ նրանց ծառայությունները բարձր գնահատականի արժանացրեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4