«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի հերթական աջակցությունը երաժիշտներին

«Յունիբանկ»-ի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ Երեւանում կանցկացվի դասական երաժշտության համերգաշար: Բեմում միասին ելույթ կունենան Հայաստանի եւ արտերկրի բարձրակարգ երաժիշտներ: Համերգների նպատակը հայ հանդիսատեսին տաղանդավոր երաժիշտների ներկայացումն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացումն է:

Մայիսի 15-ին Ա.Սպենդիարյանի անվան Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնում կայանալիք համերգին առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն ջազ եւ դասական ոճով գրված ստեղծագործութուններ, այդ թվում` հանդիսատեսին արդեն քաջածանոթ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմականացման համար գրված սիմֆոնիկ ստեղծագործությունը: Կոմպոզիտորի հետ միասին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին երիտասարդ երաժշտների ընդգրկումը պատահական չէ: Այդ կերպ բանկը տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին մեկ անգամ եւս հանդիսատեսին ներկայանալու եւ ստեղծագործական առումով հետաքրքիր նախագծում մասնակցելու հնարավորություն է ընձեռում: Համերգի հատուկ հյուրն է ամերիկյան հանրահայատ ջազ երգչուհի Ինդեան, ով ջազի իր կենդանի կատարումներով արդեն գերել է հայ երաժշտասեր հասարակությանը:

Գարի Քյոսայանի առաջին` «Քեզ համար», ալբոմը 1998 թվականին թողարկվելով ԱՄՆ-ում, դարձել է տարվա լավագույն ջազային ալբլոմ, իսկ ինքը` կոմպոզիտորը, ճանաչվել ԱՄՆ-ի լավագույն ջազ երաժիշտը: Ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» թերթը նշել է, որ Գարի Քյոսայանի երաժշտությունը թարմ շունչ է ջազային երաժշտության մեջ: Նրա երաժշտությունը ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցիկը եւ հավերժը` միշտ մնալով թարմ եւ նորաշունչ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4