«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


«ԱՆՍԱՀՄԱՆ ԳԻԾԸ» ԿԱՐԵՎՈՐ Է ՔՆԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՄԱՐ

«Արվեստս հիմնված է զգացմունքների վրա, կյանքից ստացած իմ տպավորությունների վրա: Ներշնչվում եմ ինձ շրջապատող մարդկանց հետ հաղորդակցվելուց», խոստովանել է իր «Սոլեկին» կտավի համար Լոս Անջելեսում 2010 թվի «Ժողովրդի ընտրությունը» մրցանակին արժանացած արվեստագետ Քնար Գեւորգյանը , որի նկարների ցուցահանդեսն է բացվել մայիսի 7-ին Լա Կանադայի (Կալիֆոռնիա) Ստեֆանի արվեստների պատկերասրահում:

Հայտնի լրագրող Ֆլորենս Ավագյանը գրելով նկարչուհու մասին, նշում է, որ մինչեւ մայիսի 22-ը գործող ցուցահանդեսում ներկայացված են լինելու Գեւորգյանի գրաֆիկական աշխատանքները, 8 յուղաներկեր, եւ եղբոր 7 սյուրռեալիստական կտավները: Ցուցահանդեսը, որն առաջին անհատականն է 1985-ին Երեւանում կայացած ցուցահանդեսից հետո, նվիրված Քնարի վաղամեռիկ եղբորն ու մորը:

Քնար Գեւորգյանը ծնվել է Երեւանում 1960-ին: Նախ հրապուրվել է երաժշտությամբ, սովորել Լեյլի Խաչատուրյանի դասարանում: Ապա զգացել է, որ տարերքն, այնուամենայնիվ, նկարչությունն է եւ ընդունվել մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժինը (1977-1981 թթ.): 1987-ին տեղափոխվել է ԱՄՆ, մոր եւ եղբոր հետ, ամուսնացել եւ երկու դստեր մայր դարձել: 1984-2010-ի ընթացքում նրա կտավները Երեւանում եւ Կալիֆոռնիայում ընդգրկված են եղել մոտ 10 խմբական ցուցահանդեսներում: Բացի վերոնշյալ մրցանակից, 2009-ին իր «Քանդակների աշխարհը» աշխատանքի համար արժանացել է «Պատվո հիշատակության» մրցանակին: Գիծը, որ սահմաններ չունիՙ կարեւոր մասնիկն է Քնարի նկարչության», եզրակացնում է Ֆլորենս Ավագյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4