Երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում Արթուր Աբրահամի եւ Կարլ Ֆրոչի մենամարտը օգոստոսից տեղափոխվել է սեպտեմբեր: Դա պայմանավորված է այն բանով, որ Ֆրոչին ժամանակ է անհրաժեշտ Միկել Կեսլերի հետ մենամարտում ստացած վնասվածքից ապաքինվելու համար:
Առայժմ մենամարտի անցկացման վայրն անհայտ է: Մրցակիցներին չի հաջողվում համաձայնության գալ այդ հարցում: Նախապես որոշված էր մենամարտն անցկացնել Գերմանիայում, սակայն Ֆրոչը սպառնացել էր դուրս գալ մրցաշարից, եթե հանդիպման վայրը չփոխվի: Նա ցանկանում է մենամարտել իր հայրենի Նոթինգհեմում: Աբրահամի ներկայացուցիչները պատրաստ են ընդառաջել բրիտանացունՙ առաջարկելով մենամարտել չեզոք երկրում, օրինակՙ Շվեյցարիայում: Սակայն բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ Ֆրոչը դժվար թե համաձայնվի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ