Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Երեւանում ընկերական 2 խաղ անցկացրեց Իրանի իր հասակակիցների հետ: Առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: Առաջինը հաջողության հասան հյուրերը: Աչքի ընկավ Հադի Դենդաղին: 76-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
Թիմերի 2-րդ մրցավեճում իրանցի ֆուտբոլիստները հաղթեցին 3-0 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ